Տնտեսական

Սաուդյան Արաբիան սեպտեմբերին կտրուկ կթանկացնի նավթը Եվրոպայի համար

Սաուդյան Արաբիան սեպտեմբերին կտրուկ կբարձրացնի եվրոպական պետություններ մատակարարվող նավթի գները: Интерфакс գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Saudi Aramco պետական ​​ընկերությունը:

Միևնույն ժամանակ Հյուսիսարևմտյան Եվրոպայի երկրների համար նավթի «թեթև» տեսակների արժեքը զգալիորեն կբարձրանա բարելի դիմաց 2-3 դոլարով։ Միջերկրածովյան տարածաշրջանի գնորդների համար այն մեկ բարելի դիմաց կթանկանա 1-1,5 դոլարով։

Ասիայի երկրներ մատակարարվող նավթը հաջորդ ամիս կթանկանա մեկ բարելի դիմաց 0,3-0,7 դոլարով։ Միակ բացառությունը կլինի Arab Extra Light մակնիշը, որն առաջվա պես մեկ բարելի դիմաց կարժենա 2,55 դոլարով ավելի, քան Օմանի և Դուբայի նավթի զամբյուղը։

Ամերիկյան գնորդների համար վառելիքի գները հաջորդ ամիս չեն փոխվի:

Share