Բաժին. Տնտեսական

ՄԱՅԻՍԻՆ ԱՄՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԱԶՄԵԼ Է 125 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

ԱՄՆ ֆինանսների նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 2012 թվականի մայիս ամսվա արդյունքներով երկրի բյուջեի պակասուրդը կազմել է 124,64 մլրդ ԱՄՆ դոլար: Նշենք, որ նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածի արդյունքներով ցուցանիշը կազմել է 57,6 մլրդ ԱՄՆ դոլար:

Միևնույն ժամանակ, հաշվետու ամսում ԱՄՆ բյուջեի եկամուտները կազմել են 160 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ծախսերը՝ 305 մլրդ ԱՄՆ դոլար:

Share