Տնտեսական

Արցախում ալյուրի պարկերի խիստ պակաս կա՝ ալյուրը պարկավորելու, տեղափոխելու, պահեստավորելու համար

Կապված Արցախի լիակատար պաշարման ու դրանից բխող հետևանքների հետ՝ Արցախի Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում ալյուրի պարկերի խիստ պակաս է զգացվում, որոնք անհրաժեշտ են աղացած ալյուրը պարկավորելու, հացի արտադրամասեր տեղափոխելու,  պահեստավորելու համար։
«Բոլորիս համար այս դժվար պահին հացի արտադրության և ալյուրի պահեստավորման գործընթացը բնականոն հունով կազմակերպելու համար խնդրում և հորդորում ենք ` բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն և կարող են ԱՀ ԳԳԱ հիմնադրամին տրամադրել պարկեր, դիմեն հիմնադրամ կամ զանգահարեն
097 11 66 08 հեռախոսահամարով», – ասված է ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ Արցախում հումանիտար ճգնաժամ է: 240 օր է, մեր հայրենիքի այդ հատվածը շրջափակված է թշնամու կողմից: Առաջին անհրաժեշտության իրեր, սնունդ ու դեղորայքն անգամ բավարար չէ նվազագույն կարիքների համար:

Share