Տնտեսական

Նիգերի օդային տարածքի փակումը կարող է հանգեցնել ավիափոխադրումների թանկացման

Նիգերի օդային տարածքի փակումը ստիպել է եվրոպական ավիաընկերություններին փոխել թռիչքները դեպի հարևան Նիգերիա, ինչը շուտով կարող է ազդել տոմսերի գների վրա: Այս մասին հայտնում է նիգերիական Daily Trust թերթը։

Նիգերիայի ներսում թռիչքների գները նույնպես կարող են աճել. տեղական փոխադրողների շահութաբերությանը նպաստել են արտասահմանյան ուղևորափոխադրումները: Նիգերիայից Եվրոպա թռիչքներն արդեն մեկ ժամով ավելացել են։ Ինքնաթիռները սովորաբար թռչում են Նիգերի տարածքով դեպի Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Ֆրանսիա և այլ եվրոպական երկրներ:

Ավելի վաղ Ֆրանսիայի ազգային ավիափոխադրող Air France-ը որոշել էր դադարեցնել թռիչքները դեպի Նիգերի, Բուրկինա Ֆասոյի և Մալիի մայրաքաղաքներ։ Ավիաընկերությունը պարզաբանել է, որ Նիգերի օդային տարածքի փակման պատճառով ստիպված է վերանայել իր թռիչքային պլանները, ինչն աֆրիկյան մի շարք երկրներ թռիչքների տևողությունը 15 րոպեից կհասցնի 2 ժամի։

Share