Բաժին. Տնտեսական

ԱՄՀ-Ն ԻՌԼԱՆԴԻԱՅԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 1,4 ՄԼՐԴ ԵՎՐՈ

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Իռլանդիային կտրամադրի հերթական՝ 1,4 մլրդ եվրոյի վարկային տրանշը: Այն կտրամադրվի ԱՄՀ-ի և Եվրամիության (ԵՄ) կողմից հաստատված՝ Իռլանդիայի տնտեսության վերականգնմանն ուղղված եռամյա ծրագրի շրջանակներում:

ԱՄՀ հայտարարության համաձայն՝ Իռլանդիայի տնտեսությունը, չնայած առկա խնդիրներին, ցուցաբերում է համեմատական կայունություն:

Հիշեցնենք, որ 2010 թվականին Իռլանդաիան ԵՄ-ի և ԱՄՀ-ի կողմից որպես ֆինանսական օգնություն ստացել էր 85 մլրդ եվրո: Ֆինանսական օգնության դիմաց Իռլանդիան պարտավորվել էր կրճատել պետական ծախսերը:

Իռլանդիան՝ Հունաստանի, Իտալիայի և Պորտուգալիայի հետ միասին, դասվում է եվրոպական «խնդրահարույց» երկրների շարքին:

Share