Բաժին. Տնտեսական

NOKIA-Ն ԿԿՐՃԱՏԻ 10 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ

Ֆիննական Nokia ընկերությունը հայտարարել է 2013 թվականին 10 հազար աշխատատեղ կրճատելու իր մտադրության մասին:

Այժմ ընկերության աշխատակիցների թիվն ամբողջ աշխարհում հասնում է 50 հազարի:

2012 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Nokia-ն գրանցել է 929 մլն եվրոյի վնաս: Ընկերության եռամսյակային համախառն հասույթը կազմել է 7,4 մլրդ ԱՄՆ դոլար: 

Share