Տնտեսական

Ղազախստանի նախագահը հայտարարել է երկրի՝ տնտեսական նոր մոդելի անցնելու անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ծրագրում է սեպտեմբերին ներկայացնել երկրի՝ «նոր տնտեսական մոդելի» անցնելու միջոցառումները։ Այս մասին հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Պետության ղեկավարը ծրագրում է երկրի տնտեսական քաղաքականության իր տեսլականը ներկայացնել Ղազախստանի ժողովրդին ուղղված առաջիկա ուղերձում, որը կհայտարարվի սեպտեմբերին»,- հայտնել են մամուլի ծառայությունում։

Նշվում է, որ Տոկաևը հանրապետության Պավլոդարի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ հորդորել է «շատ լուրջ խթան հաղորդել Ղազախստանի տնտեսական զարգացմանը՝ բոլորովին նոր ուղիների անցնելու համար»։

«Այժմ գալիս է վճռորոշ պատմական պահը, և այն դիրքում, որում այժմ գտնվում է Ղազախստանի տնտեսությունը, չի կարող նույնը մնալ ապագայում», – մեջբերում է Տոկաևի մամուլի ծառայությունը. Ղազախստանի ղեկավարը նշել է, որ ինքն անձամբ մտածում է «ինչպես մոտենալ տնտեսական նոր մոդելի մշակմանը և պատրաստմանը»։

Տոկաևը քննադատել է տեղի տնտեսագետներին, որոնք, նրա խոսքով, «չեն աշխատում» և չեն հասկանում Ղազախստանի առջև ծառացած խնդիրները։ Նա նաև մատնանշել է, որ արժանապատիվ կենսամակարդակի ապահովումն ուղղակիորեն կապված է տնտեսական զարգացման հայեցակարգային տեսլականի հետ. այստեղ կարդինալ որոշումներն անփոխարինելի են:

Share