Բաժին. Տնտեսական

ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՐԴԵՆ ԿՆՔՎԵԼ Է 4043 ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

ՀՀ Գյուղատնտեսության նախարարության հայտարարության համաձայն՝ շարունակվում է պտուղբանջարեղենի և խաղողի բերքի գնման նպատակով գյուղացիական տնտեսությունների և վերամշակող ընկերությունների միջև պայմանագրերի կնքման գործընթացը:

Տարեսկզբից կնքվել է արդեն 4043 պայմանագիր, որից 3060-ը՝ խաղողի և 983-ը՝ պտուղբանջարեղենի գնման:

Պայմանագրերի շրջանակներում գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է 102.8 մլն. դրամ կանխավճար, 184.8 մլն. դրամի բուժանյութեր և այլ օժանդակություն:

Share