Բաժին. Տնտեսական

OPEC-Ն ԱՆՓՈՓՈԽ Է ԹՈՂԵԼ ՆԱՎԹԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՔՎՈՏԱՆ

Նավթ արտահանող երկրների OPEC կազմակերպությունն անփոփոխ է թողել նավթի արդյունահանման քվոտան, որը կազմում է օրական 30 մլն բարել: Այս մասին հայտնում  է wall Street Journal-ը:

Ավելի վաղ փորձագետները հավանական էին համարում քվոտայի կրճատում՝ հաշվի առնելով շուկայում առկա նավթի առաջարկի ավելցուկը:

ОPEC-ին անդամակցում են Ալժիրը, Անգոլան, Էկվադորը, Իրանը, Իրաքը, Քուվեյթը, Լիբիան, Նիգերիան, Քաթարը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Վենեսուելան:

Share