Բաժին. Տնտեսական

PWC. ՌՈՒՍՆԵՐԸ ԶՎԱՐՃՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԾԱԽՍՈՒՄ ԵՆ ՄԵԾ ԳՈՒՄԱՐՆԵՐ

PricewaterhouseCoopers (PwC) ընկերության փորձագետների հաշվարկների համաձայն՝ մոտակա 5 տարիների ընթացքում ռուսների կողմից զվարճությունների վրա կատարվող ծախսերը կաճեն 2 անգամ ավելի արագ, քան միևնույն ցուցանիշն ամբողջ աշխարհում:

Ըստ կանխատեսումների՝ 2012-2016 թվականներին զվարճությունների ռուսական շուկան տարեկան կաճի միջինը 10,1%-ով:

Նշենք, որ 2011 թվականին գրացվել է 12% աճ, և զբարճությունների համար կատարված ծախսերը հասել են 24,14 մլրդ ԱՄՆ դոլարի:

Վերլուծաբանների կանխատեսմամբ՝ ընթացիկ տարում զվարճությունների համար ռուսները կծախսեն 9,5%-ով ավել գումար, որը կկազմի 26,4 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ 2016 թվականին ցուցանիշը կհասնի 39 մլրդ ԱՄՆ դոլարի:

Share