Բաժին. Տնտեսական

ԵՄ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԱԶՄԵԼ Է 12 ՄԼՐԴ ԵՎՐՈ

Eurostat եվրոպական վիճակագրական ծառայության պաշտոնական հաշվետվության համաձայն՝ 2012 թվականի ապրիլ ամսվա արդյունքներով Եվրամիության երկրների առևտրային հաշվեկշռի պակասուրդը կազմել է 12 մլրդ եվրո:

Մեծ Բրիտանիայի ցուցանիշը կազմել է 8,1 մլրդ եվրո, Իսպանիայում՝ 3,7 մլրդ եվրո, Լեհաստանում՝ 1,3 մլրդ եվրո, Իտալիայում՝ 0,9 մլրդ եվրո:

Նշենք նաև, որ ընթացիկ տարվա ապրիլ ամսվա արդյունքներով Եվրագոտու առևտրային հաշվեկշռի ավելցուկը կազմել է 5,2 մլրդ եվրո:

Share