Բաժին. Տնտեսական

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՃԸ ԿԱՐԱԳԱՆԱ ՏԱՐՎԱ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՆ

Գերմանիայի Կենտրոնական բանկի կողմից հրապարակված պաշտոնական հաշվետվության համաձայն՝ 2012 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով երկրի ՀՆԱ-ն, 2011 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքների հետ համեմատած, աճել է 0,5%-ով: Տարեկան կտրվաքով ցուցանիշի աճը կազմել է 1,2%: Կանխատեսվում է, որ երկրում տնտեսական աճի տեմպերը կարագանան ընթացիկ տարվա երկրորդ կեսից:

Ըստ ներկայացված տվյալների՝ ընթացիկ տարվա ապրիլ ամսվա արդյունքներով գեմանական արտադրանքի արտահանման ծավալն ասիական երկրներ աճել է 10%-ով: Միևնույն ժամանակ, ԵՄ երկրներ արտահանման ծավալը տարեկան կտրվածքով աճել է 2,2%-ով, Եվրագոտու անդամ երկրներ՝ 0,9%-ով:

Share