Բաժին. Տնտեսական

KPMG. ՀԵՋ-ՖՈՆԴԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԵՆ ՄԵԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

KPMG ընկերությունների խումբը հրապարակել է 1994-2011 թվականներն ընկած ժամանակահատվածում իր կողմից իրականացված հետազոտության արդյունքները՝ որպես ուսումնասիրության օբյեկտ վերցնելով տարբեր դասի ակտիվներում կատարվող ներդրումների ռիսկայնությունը, եկամտաբերությունը և այլ ցուցանիշներ:

Հետազոտության արդյունքների համաձայն՝ հեջ-ֆոնդերն այս ժամանակահատվածում ապահովում են եկամտաբերության ամենաբարձր մակարդակը՝ ներդրողներին հնարավորություն տալով եկամուտ գրանցել անգամ վերջին ճգնաժամային տարիներին:

Այսպես, ըստ KPMG-ի տվյալների՝ հեջ-ֆոնդերի տարեկան միջին եկամտաբերությունը կազմում է 9,07%, մինչդեռ աշխարհում բաժնետոմսերի և պարտատեմսերի եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 7,18% և 6,25%, իսկ հումքային ապրանքներինը՝ 7.27%:

Share