Տնտեսական

Պեկինը դիտարկում է միջոցներ՝ կապված Չինաստանում ամերիկյան ներդրումների սահմանափակումների հետ

Չինաստանի իշխանություններն ուսումնասիրում են երկրի տնտեսությունում ամերիկյան ներդրումների վրա պաշտոնական Վաշինգտոնի սահմանած սահմանափակումների հետևանքները և պատրաստվում են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել։ Այս մասին հայտարարել է Չինաստանի առևտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

«ԱՄՆ-ի նախագահի հրամանը՝ սահմանափակել ներդրումները Չինաստանում, վնասակար է հենց իրենց, ինչպես նաև այլ երկրների համար»,- ընդգծել է պաշտոնյան,- «Մեր գերատեսչությունը, վերջերս հանդիպումներ կազմակերպելով ընկերությունների հետ, ուսումնասիրել է այն ազդեցությունը, որն իրականում թողնում է այս հրամանագիրը նրանց վրա»։

Պաշտոնյայի խոսքով՝ Պեկինն արդեն լուրջ մտահոգություն է հայտնել Վաշինգտոնին այս կապակցությամբ։

Հիշեցնենք՝ անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրեց հրաման, որը սահմանափակեց ԱՄՆ ներդրումները Չինաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերություններում: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է կիսահաղորդիչներին և միկրոէլեկտրոնիկային, քվանտային տեխնոլոգիաներին և արհեստական ​​ինտելեկտին:

Share