Բաժին. Տնտեսական

G20-Ը ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է ՕԳՆԵԼ ԵՎՐԱԳՈՏՈՒՆ

G20-ի անդամ երկրների առաջնորդները հայտարարել են, որ պատրաստ են անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել Եվրագոտու միասնականությունն ու կայունությունը պահպանելու համար:

Փորձագետները գտնում են, որ բարեփոխումներ պետք է իրականանել բանկային և ընդհանուր ֆինանսկան համակարգերում:

Հիշեցնենք, որ Մեքսիկայում կայացած «Մեծ քսանյակ»-ի (G20) համաժողովի շրջանակներում աշխարհի առաջատար երկրների ղեկավարները, քննարկելով համաշխարհային տնտեսության առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները, եվրոպական երկրներին կոչ են արել անհապաղ քայլեր ձեռնարկել եվրոպական միասնական արժույթի գոտու ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ: G20-ի բնորոշմամբ՝ եվրոյի գոտու ճգնաժամը «ամենամեծ վտանգն է, որ սպառնում է համաշխարհային տնտեսությանը», և, հետևապես, այն ոչ միայն Եվրոպայի, այլև ողջ աշխարհի խնդիրն է:

Share