Բաժին. Տնտեսական

G20-Ը ԿՊԱՅՔԱՐԻ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ

G20-ի անդամ երկրները կշարունակեն պայքարել գործազրկության դեմ՝ հատուկ ուշադրություն դարձնելով երիտասարդների համար նոր աշխատատեղերի ստեղծման ծրագրերին: Այս մասին նշվում է G20 անդամ երկների ղեկավարների մասնակցությամբ Մեքսիկայում կայացած համաժողովի արդյունքները ամփոփող հայտարարության մեջ:

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ առաջիկայում կիրականացվեն հատուկ միջոցառումներ, որոնք կկանխեն կանանց շրջանում գործազրկության աճը:

Share