Բաժին. Տնտեսական

ԱՄՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՎԱՏԱՏԵՍԱԿԱՆ ԵՆ

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի պաշտոնական կանխատեսման համաձայն՝ 2012 թվականի արդյունքներով ամերիկյան տնտեսությունը կապահովի 1,9-2,4% տնտեսական աճ, 2013 թվականին երկրում տնտեսական աճը կկազմի 2,2-2,8%, իսկ 2014 թվականին՝ 3-3,5%:

Միևնույն ժամանակ, ԴՊՀ-ի փորձագետների գնահատմամբ՝ մոտակա տարիներին երկրում կգրանցվի գործազրկության բարձր մակարդակ: Այսպես, սպասվում է, որ ընթացիկ տարում ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը կկազմի 8-8,2%, 2013 թվականին՝ 7,5-8%, իսկ 2014 թվականին՝ 7-7,7%:

Նշենք նաև, որ պաշտոնական կանխատեսմամբ՝ այս տարի ԱՄՆ-ում գնաճը կկազմի 1,2-1,7%, 2013 թվականին՝ 1,5-2%:

Share