Բաժին. Տնտեսական

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ SAMSUNG GALAXY SIII ՍՄԱՐԹՖՈՆԸ

ՎիվաՍելՄՏՍը և Samsung Electronicsի հայաստանյան ներկայացուցչությունը ներկայացրեցին Galaxy SIII սմարթֆոնը: Սմարթֆոնը ներկայացնելու համար կազմակերպվել էր երաժշտական ձևավորմամբ միջոցառում:        

Միջոցառման մասնակիցներին հնարավորություն էր տրված սմարթֆոնը փորձարկել Հյուսիսային պողոտայում տեղակայված` ՎիվաՍելՄՏՍի սպասարկման կենտրոնում, ինչպես նաև մասնակցել հետաքրքիր մրցույթներիՄասնավորապես, կազմակերպվել էր գրաֆիտիով նկարների մրցույթ:  Samsung Galaxy SIII սմարթֆոնի ներկայացումն ուղեկցվում էր հետաքրքիր մեկ այլ մրցույթով նաև: Ամենակարճ ժամանակահատվածում Samsung Galaxy SIII սմարթֆոնի ու ՎիվաՍել-ՄՏՍ-ի ապրանքանշանի խճանկարը համակարգչով հավաքած մասնակիցը ստացավ հաճելի մրցանակ` Samsung Galaxy SIII սմարթֆոն: Արժեքավոր հեռախոսներ ստացան նաև մյուս հաղթողները:  Մրցանակները հանձնեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Samsung Electronics-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Անդրանիկ Շահբազյանը: 

Samsung GALAXY S III-ը աշխատում է Android™ 4.0 (Ice Cream Sandwich) օպերացիոն համակարգով: Սմարթֆոնն ունի 4.8 դյույմանոց HD Super AMOLED (1280x720) էկրան: 8ՄՊ հզորությամբ 7 զրոյական փականով «խելացի» տեսախցիկը հնարավորություն է տալիս արագ լուսանկարել` առանց ժամանակ կորցնելու ֆոտոփականի ուշացման պատճառով, և կառաջարկի լուսանկարների խմբից լավագույն պատկերը: Սմարթֆոնն օժտված է բազմաթիվ այլ ֆունկցիաներով:

Երկար սպասված սմարթֆոնը կարելի է ձեռքբերել Հյուսիսային պողոտայում և Ամիրյան փողոցում տեղակայված և շուրջօրյա ռեժիմով գործող` ՎիվաՍելՄՏՍի սպասարկման կենտրոններից, ինչպես նաև ընկերության սպասարկման այլ կենտրոններից: Սմարթֆոնն արժե 339 հազար դրամ: Բոլոր նրանք, ովքեր Samsung GALAXY SIII սմաթֆոնը նախապես առցանց պատվիրել էին ՎիվաՍել-ՄՏՍ-ի վեբ կայքի միջոցով, այն ձեռք կբերեն 329 հազար դրամով:

Share