Բաժին. Տնտեսական

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Հունիսի 21-ից 23-ը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն` մասնակցելու Սանկտ-Պետերբուրգ քաղաքում կայանալիք ամենամյա միջազգային տնտեսական 16-րդ համաժողովին: Այս մասին հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մամուլի ծառայությունը:

Նշենք, որ համաժողովը նպատակ ունի միավորելու միջազգային հանրության քաղաքական և գործարար համայնքի ներկայացուցիչների, տնտեսագետների և փորձագետների` քննարկելու զարգացող շուկաների և համաշխարհային տնտեսության հիմնախնդիրներին առնչվող և Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Նախարարը կմասնակցի նաև «Ազատ տնտեսական գոտիներ. իրականացվե՞լ են արդյոք ակնկալիքները» և «Համաշխարհային տնտեսությունը վերափոխման գործընթացում. ներկան և ապագան» թեմաներով քննարկումներին:

Միջազգային համաժողովի մասնակիցները կքննարկեն նաև տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները Ռուսաստան – Արաբական աշխարհ, Ռուսաստան – ԵՄ, Ռուսաստան – Հնդկաստան և Ռուսաստան – Միացյալ Նահանգներ երկխոսության շրջանակներում:

Share