Բաժին. Տնտեսական

ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼ Է «ԱՆՍՊԱՍԵԼԻ» ԱՃ

2012 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով, 2011 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքների հետ համեմատած, գյուղատնտեսության վրա «հիմնված» Նոր Զելանդիայի տնտեսությունն աճել է 1,1%-ով: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

Ըստ ներկայացված տվյալների՝ ընթացիկ տարվա առաջին երեք ամիսների արդյունքներով երկրում գյուղատնտեսության արտադրանքի ծավալն աճել է 2,3%-ով, իսկ արտադրության ոլորտում աճը կազմել է 1,8%:

Ինչպես փաստում են վերլուծաբանները՝ Նոր Զելանդիայի տնտեսության գրանցած «անսպասելի» աճը պայմանավորված է բարեհաջող բնակլիմայական պայմաններով, ինչպես նաև Չինաստանում և Ավստրալիայում այս երկրի գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ աճող պահանջարկով:

Share