Բաժին. Տնտեսական

APPLE-Ը ՏՈՒԳԱՆՎԵԼ Է 2 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ

Ավստրալիայի դատարանը ամերիկյան Apple ընկերությանը տուգանել է 2,29 մլն ԱՄՆ դոլարով: Ընկերությունը մեղադրվել է սխալ գովազդ ներկայացնելու ու սպառողներին մոլորեցնելու մեջ: Մասնավորապես, դատարանը պարզել է, որ Apple-ի New Ipad-ը գովազդի ժամանակ ներկայացվել է որպես պլանշետ՝ նախատեսված գերարագ 4G ինտերնետ ծածկույթում աշխատելու համար, ինչն Ավստրալիայում առկա ինտերնետային ծածկույթի պայմաններում իրականությանը չի համապատասխանել: Այս մասին հաղորդում Associated Press գործակալությունը:

Հատկանշական է, որ Apple ընկերությունը ճանաչել է իր «մեղքը»:

Share