Տնտեսական

Արգենտինան ընկերությունների հետ պայմանավորվել է բենզինի գների սառեցման շուրջ

Արգենտինայի կառավարությունը նավթագազային ընկերությունների հետ պայմանավորվել է մինչև հոկտեմբերի վերջ սառեցնել վառելիքի գները։ Այս մասին հայտարարել է էկոնոմիկայի, գյուղատնտեսության և արդյունաբերության զարգացման նախարարությունը։

«Մենք պայմանավորվեցինք, փոխըմբռնման հասանք վերամշակողների, արտադրողների և պետության հետ, որ մինչև հոկտեմբերի 31-ը վառելիքի գների նոր բարձրացում չի լինի», – գրել է էներգետիկայի բաժնի ղեկավար Ֆլավիա Ռոյոնը X-ում:

Օգոստոսի 15-ին Արգենտինայի գրեթե բոլոր նավթագազային ընկերությունները բենզինի գները բարձրացրել են 12.5%-ով։

Օգոստոսի 13-ին Արգենտինայում կայացել են փրայմերիզներ, որոնց արդյունքում որոշվել են նախագահի թեկնածուները, ովքեր կմասնակցեն հոկտեմբերի 22-ին կայանալիք ընտրություններին։ Հաջորդ օրը արգենտինական արժույթի պաշտոնական փոխարժեքը նվազել է 22%-ով։

Share