Բաժին. Տնտեսական

ԱՇԽԱՐՀՈՒՄ ԿԱ 11 ՄԼՆ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ

The World Wealth Report 2012 ամենամյա հաշվետվության համաձայն՝ 2011 թվականի արդյունքներով ամբողջ աշխարհում միլիոնատերերի ընդհանուր թվաքանակն աճել է 0,8%-ով և կազմել 11 մլն մարդ: Միլիոանտերերի թվաքանակի առավել մեծ աճի տեմպ գրանցվել է Իռլանդիայում՝ 16,8%:

Աշխարհում միլիոնատերերի թվաքանակով առաջատար երկրներն են ԱՄՆ-ն, Գերմանիան և Ճապոնիան: Այժմ ԱՄՆ-ում 1 մլն ԱՄՆ դոլարից ավել կարողություն ունեցող մարդկանց թվաքականը հասնում է 3,068 մլն-ի, Գերմանիայում ցուցանիշը կազմում է 1,822 մլն մարդ, իսկ ճապոնիայում՝ 951 000 մարդ:

Share