Տնտեսական

Երկրորդ եռամսյակում Ռուսաստանը երկաթուղով Վրաստան ներկրված ապրանքների ծավալով առաջին տեղն է զբաղեցրել

Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում Վրաստանը երկաթուղով ներմուծել է ավելի քան 773 հազար տոննա բեռ, որից 53.2%-ը բաժին է ընկել Ռուսաստանին։ Այս մասին ասվում է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության վիճակագրության մեջ։

Գործակալության տվյալներով՝ այս տարվա երկրորդ եռամսյակում ներմուծված բեռների ընդհանուր ծավալից ապրանքների 26.7%-ը բաժին է ընկնում Ադրբեջանին, իսկ 3.3%-ը՝ Թուրքմենստանին։ Դրան հաջորդում են Ռումինիան (2.6%), Թուրքիան (2.3%), Չինաստանը (1%), Բելառուսը (1%) և Ղազախստանը (0.5%)։

2023 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանն արտահանել է ավելի քան 318 հազար տոննա ապրանք, որից 20%-ը՝ Ղազախստան, 11.5%-ը՝ Հայաստան, 8.5%-ը՝ Ռուսաստանի Դաշնություն և 4.3%-ը՝ Ադրբեջան։

Տարանցիկ փոխադրումները երկրորդ եռամսյակում գերազանցել են 2 միլիոն տոննան։ Տարանցիկ բեռների 11.3%-ը ուղղվել է Թուրքիա, 7.7%-ը՝ Նիդեռլանդներ, 6-ական տոկոս՝ Իտալիա և Չինաստան։ Տարանցիկ բեռների 8.9%-ը եղել է Բրազիլիայից, 3.5%-ը՝ Չինաստանից, 2.1%-ը՝ Թուրքիայից և 1.7%-ը՝ ԱՄՆ-ից։

Share