Բաժին. Տնտեսական

MOODY'S-Ի ՍՊԱՍՈՒՄՆԵՐԸ ՎԱՏԱՏԵՍԱԿԱՆ ԵՆ

Միջազգային վարկանիշային Moody’s գործակալությունը վերանայել և արդյունքում իջեցրել է արժեթղթերի հետ գործառնություններ իրականացնող շուրջ 15 առաջատար բանկերի և ընկերությունների վարկանիշերը: Այդ բանկերի և ընկերությունների շարքում են Bank of America Corporation-ը, Citigroup Inc.-ը, Credit Suisse Group AG-ն, Goldman Sachs Group Inc.-ը, HSBC Holdings plc-ը, JPMorgan Chase & Co.-ն և  Morgan Stanley-ն: 

Ինչպես նշվում է գործակալության տարածած հաղորդագրության մեջ` վարկանիշերի կրճատումը պայմանավորված է համաշխարհային շուկայում առկա ռիսկերի պայմաններում ֆինանսական կառույցների գործունեության հետ կապված խնդիրների հավանական խորացմամբ: 

Չի բացառվում, որ առաջատար ֆինանսական կառույցների վարկանիշերի կրճատումը կկրի շարունակական բնույթ:

Share