Բաժին. Տնտեսական

ԱՄՀ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱՌԱՎԵԼ ԱԿՏԻՎ ՊԱՅՔԱՐԵԼ ԵՎՐԱԳՈՏՈՒ ՃԳՆԱԺԱՄԻ ԴԵՄ

Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Քրիստին Լագարդը եվրոպական առաջնորդներին և Եվրոպական կենտրոնական բանկին (ԵԿԲ) կոչ է արել առավել հստակ միջոցառումներ կիրառել ճգնաժամի խորացման դեմ պայքարելու համար: Ըստ Լագարդի` ԵԿԲ-ն պետք է անցում կատարի առավել մեղմ դրամավարկային քաղաքականության, իսկ իրականացվող տնտեսական բարեփոխումները պետք է ուղղված լինեն Եվրագոտու տնտեսական աճի տեմպերի բարձրացմանը:

Share