Բաժին. Տնտեսական

TOYOTA-Ն ԵՎ NISSAN-Ը ՄՏԱԴԻՐ ԵՆ «ՀԵՌԱՆԱԼ» ՃԱՊՈՆԻԱՅԻՑ

Ճապոնական խոշոր ավտոարտադրողներ Toyota և Nissan ընկերությունները հայտարարել են Ճապոնիայում իրենց արտադրության ծավալները մասնակիորեն կրճատելու մտադրության մասին: Ընկերությունների նման որոշումը հիմնականում պայմանավորված է Ճապոնիայի ազգային արժույթի ոչ բարենպաստ փոխարժեքով: 

Նախատեսվում է, որ  իր հայրենիքում Toyota-ն ավտոմեքենաների արտադրության ծավալները կկրճատի 10%-ով, իսկ Nissan ընկերությունը` 15%-ով: Արդյունքում, Toyota-ն Ճապոնիայում ավտոմեքենաների արտադրության ծավալը կհասցնի տարեկան 3 մլն-ի, իսկ Nissan-ը` 1.15 մլն-ի:

Միևնույն ժամանակ, ընկերությունները մտադիր են ավտոմեքենաների արտադրության ծավալներն ավելացնել Չինաստանում, Բրազիլիայում և Ռուսաստանում: 

Share