Բաժին. Տնտեսական

ԲՐԱԶԻԼԻԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԸ ԿՈՂՄ ԵՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՍՎՈՓԻՆ

Բրազիլիայի և Չինաստանի միջև կնքվել է ընդհանուր արժութային սվոփի վերաբերյալ համաձայնագիր, որի արժեքը կազմել է 190 մլրդ յուան (մոտ 30 մլրդ ԱՄՆ դոլար): Այս քայլը ներառված է Չինաստանի կողմից իրականցվող ռազմավարական ծրագրի մեջ, որը նախատեսում է չինական արժույթը դարձնել համաշխարհաին պահուստային արժույթ:

BRICS անդամ երկրերը (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստա, Չինաստան, ՀԱՀ) սկսել են արժութային սվոփերի ստեղծման նախապատրաստական աշխատանքները: Ծրագիրը կներկայացվի 2013 թվականի մարտ ամսին ՀԱՀ-ում BRICS անդամ երկրենրի ֆինանսների նախարարների կայանալիք հանդիպման շրջանակներում:

Share