Տնտեսական

Թուրքիան և ԵՄ-ն կքննարկեն մաքսային միության շրջանակներում համագործակցության ճանապարհային քարտեզի թարմացման հարցը

Թուրքիայի և Եվրամիության ներկայացուցիչները սեպտեմբերին կքննարկեն մաքսային միության շրջանակներում Անկարայի  ճանապարհային քարտեզի թարմացման հարցերը:

«Ճանապարհային քարտեզի թարմացման հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին Անկարայում, որին կմասնակցեն ԵՄ-ի և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները: Սեպտեմբերի 25-ին Բրյուսելում այս հարցը կքննարկվի Եվրահանձնաժողովի ղեկավարության հետ», – ասել է Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը:

Թուրքիայի և ԵՄ-ի միջև միջազգային կազմակերպությանն անդամակցելու շուրջ բանակցությունները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականին։ Այսօրվա դրությամբ, այսպես կոչված, բանակցային դոսիեի 35 կետերից 16-ը չեն լուծվել, քանի որ կողմերը չեն կարողանում պայմանավորվել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին է, օրինակ, Կիպրոսի խնդիրը։

Share