Տնտեսական

Երևանում կանցկացվի Հայ-էմիրաթական գործարար համաժողով

Սեպտեմբերի 18-ին Երևանում կայանալու է Հայ-էմիրաթական գործարար համաժողով: Համաժողովը կազմակերպվում է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության կողմից: Միջոցառման ընթացքում ներկայացվելու են երկու երկրների ներդրումային դաշտերն ու հնարավորությունները, ընկերությունների կողմից ներկայացվելու են վերջիններիս հաջողված փորձը: Բացի այդ, նախատեսվում են անցկացնել գործարար երկուստեք հանդիպումներ՝ ներդրումների, արտահանման և առևտրի վերաբերյալ:

Այս առնչությամբ խնդրում ենք Ձեր աջակցությունը՝ Ձեր ասոցիացիայի անդամ ընկերությունների շրջանակում սույն տեղեկատվությունը շրջանառելու վերաբերյալ:

Համաժողովին մասնակցելու համար ընկերությունների ներկայացուցիչները պետք է նախապես գրանցվել:

Share