Բաժին. Տնտեսական

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴԵՂԱՏՆԵՐԻ ՑԱՆՑԸ ՄՏԱԴԻՐ Է ԳՐԱՎԵԼ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ

Ամերիկյան խոշորագույն Walgreen Company դեղատների ցանցը հայտարարել է բրիտանական Alliance Boots դեղատնային ցանցի 45%-ը գնելու իր մտադրության մասին: Գործարքի ընդհանուր արժեքը գնահատվում է 6.7 մլրդ ԱՄՆ դոլար:

Հատկանշական է, որ այս գործարքի շնորհիվ կստեղծվի աշխարհի խոշորագույն դեղատների ցանցն` իր ավելի քան 11 հազար խանութներով, որոնք ներկայացված կլինեն աշխարհի 12 երկրներում: 

Նշենք, որ  Alliance Boots ցանցը հիմնադրվել է 2006 թվականին: 2010-2011 ֆինանսական տարվա արդյունքներով ընկերության տարեկան հասույթը կազմել է 35.9 մլրդ ԱՄՆ դոլար: 

Walgreen ընկերությունը հիմնադրվել է 1901 թվականին և իր գործունեության ընթացքոմ ցուցաբերել մեծ ակտիվություն շուկայի կլանումների և միաձուլումների գործընթացներում: 

Share