Բաժին. Տնտեսական

50 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ` ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆԸ

2011 թվականի մարտին Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի և դրան հաջորդած ցունամիի հետևանքների վերացման նպատակով երկրի կառավարությունն ընթացիկ տարում կծախսի շուրջ 50 մլրդ ԱՄՆ դոլար: Միջոցները կուղղվեն աղետի գոտում մոտ կես միլիոն նոր աշխատատեղերի ստեղծմանը: Այս մասին պաշտոնապես հայտարարել է Ճապոնիայի տարածքային և ենթակառուցվածքների նախարարությունը: 

Նշենք, որ նախորդ` 2011 թվականի համեմատությամբ աղետի գոտու վերականգնման ծախսերի ընդհանուր մակարդակը կաճի  2.8 անգամ: 

Վերլուծաբանների գնահատմամբ`  ընթացիկ ֆինանսական տարում, որը մեկնարկել է մարտ ամսին, երկրաշարժի ու ցունամիի հետևանքների վերացմանն ուղղված պետական ծախսերի ընդլայնումը կապահովի երկրի համախառն ներքին արդյունքի լրացուցիչ 1% աճ: 

Հիշեցնենք, որ 9.0 բալանոց երկրաշարժից և ուժեղ ցունամիից տուժել էր ավելի քան 20 հազար մարդ: 

Share