Բաժին. Տնտեսական

ՔԱԹԱՐԸ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՆԵՐԴՆԻ 5 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

Քաթարը մտադիր է Չինաստանի տնտեսությունում ներդնել 5 մլրդ ԱՄՆ դոլար: Այս մասին պաշտոնապես հայտարարել է երկրի կառավարությունը:

Նշենք, որ այս երկու երկրները ակտիվորեն համագործակցում են գազի ոլորտում: Քաթարը Չինաստան է ներկրում տարեկան 5 մլն տոննա բնական գազ: Ըստ փորձագետների՝  հաշվի առնելով աճող պահանջարկը` առաջիկայում ցուցանիշը կարող է զգալի աճել:

Share