Տնտեսական

ԱՄՆ առևտրի նախարարը օգոստոսի 27-ից 30-ը կայցելի Պեկին

ԱՄՆ առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոն հաջորդ շաբաթ կայցելի Պեկին՝ չինացի պաշտոնյաների հետ բանակցությունների համար։ Այս մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

«ԱՄՆ առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոն օգոստոսի 27-30-ը կայցելի Պեկին՝ հանդիպումներ ունենալու չինացի բարձրաստիճան պաշտոնյաների և ԱՄՆ գործարար առաջնորդների հետ: Ռայմոնդոն ակնկալում է կառուցողական քննարկում Միացյալ Նահանգների և առևտրային հարաբերությունների հետ կապված հարցերի, Չինաստանի, ամերիկյան բիզնեսի և հնարավոր համագործակցությունների շուրջ»,- ասվում է փաստաթղթում։

Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հունիսին այցելել է Պեկին։ Հուլիսին էլ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Ելենը և Կլիմայի փոփոխության հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին այցելեցին Չինաստան՝ բանակցությունների համար։ Բացի այդ, նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը հուլիսին Պեկինում հանդիպումներ է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի, Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանգֆուի և Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության Կենտրոնական կոմիտեի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Յիի հետ, որը հուլիսի 25-ին ստանձնել է արտգործնախարարի պաշտոնը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ակնկալում է Չինաստանի նախագահի հետ աշնանը զրուցել։ Նախագահների վերջին հանդիպումը Բալիում կայացել է 2022-ի նոյեմբերի 14-ին և տևել ավելի քան 3,5 ժամ։

Share