Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԽՆԴՐԱՆՔԸ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ

Հունաստանի նոր կառավարությունը դիմել է Եվրամիությանն ու Արժույթի միջազգային հիմնադրամին՝ բյուջեի պակասուրդի կրճատման համար սահմանված վերջնաժամկետը մինչև 2016 թվականը երկարաձգելու խնդրանքով: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Իր այս քայլով Հունաստանի նոր կառավարությունը ցանկանում է խուսափել երկրում աշխատավարձերի և կենսաթոշակների կտրուկ կրճատումից:

Նշենք, որ հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում Հունաստանը պարտավոր է կրճատել 150 հազար պետական աշխատատեղ, վերանայել նվազագույն աշխատավարձը, ինչպես նաև ԱԱՀ-ն 23%-ից կրճատել մինչև 13%:

Հիշեցնենք, որ Հունաստանը տնտեսական անկման մեջ է 2008 թվականից: 2011 թվականի արդյունքներով, ըստ նախնական գնահատականների, երկրի տնտեսությունը կրճատվել է 7%-ով:

Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից օգնության առաջին վարկային փաթեթը՝ 110 մլրդ եվրո ընդհանուր ծավալով, Հունաստանը ստացել էր 2010 թվականին: Երկորդ փաթեթը՝ 130 մլրդ եվրո ծավալով, հաստատվել էր այս տարվա մարտ ամսին:

Share