Բաժին. Տնտեսական

ՀԱՐՑՈՒՄ. ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՄԵԾ ՄԱՍԸ ԴԵՄ Է ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ

ԱՄՆ քաղաքացիների շրջանակներում անցկացված հարցումների արդյունքների համաձայն՝ ամերիկացիները մեծ մասը դեմ է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից առաջարկված առողջապահական ծրագրին: Այս մասին հաղորդում է միջազգային Reuters գործակալությունը:

Հարցմանը մասնակցած ամերիկացների 44%-ը կողմ է արտահայտնվել ծրագրին, 56%-ը`դեմ:

Հիշեցնենք, որ Գերագույն դատարանը, որն ունի 9 անդամ, սկսել է քննել առողջապահության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից ներկայացված օրենքի համապատասխանությունը երկրի Սահմանադրությանը:

2010 թվականին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել էր առողջապահության մասին օրենք, ըստ որի՝ ԱՄՆ-ում նախատեսվում է ներդնել պարտադիր առողջապահական ապահովագրություն: Այս օրենքը դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել ամերիկացիների շրջանում:

Օբամայի ընդդիմադիրները նշում են, որ օրենքը կարող է մեծ վնաս հասցնել երկրի տնտեսությանը և «սահմանափակել» ԱՄՆ քաղաքացիների անկախությունը:

Share