Տնտեսական

Բրազիլիան կարծում է, որ ընդհանուր BRICS վճարային միավորը կնվազեցնի ասոցիացիայի խոցելիությունը

BRICS երկրների միջև առևտրի և ներդրումների համար վճարման ընդհանուր միավորը կնվազեցնի ասոցիացիայի խոցելիությունը համաշխարհային ֆինանսական շուկաներում: BRICS-ի 15-րդ գագաթնաժողովի լիագումար նիստում այս կարծիքն է հայտնել Բրազիլիայի նախագահը:

«BRICS-ը կարող է Նոր զարգացման բանկի միջոցով առաջարկել իր այլընտրանքները համարժեք ֆինանսավորման համար, որը կբավարարի գլոբալ հարավի կարիքները: BRICS երկրների միջև առևտրային գործարքների և ներդրումների համար ընդհանուր վճարային միավորի ստեղծումը կընդլայնի մեզ հասանելի վճարման տարբերակները և կնվազեցնի մեր խոցելիությունը», – ասել է նա:

Հիշեցնենք՝ ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը CGTN հեռուստաալիքին ասել էր, որ ասոցիացիայի երկրները քննարկում են դոլարին այլընտրանքային ընդհանուր հաշվառման միավոր ստեղծելու հնարավորությունը։ BRICS միասնական արժույթը դարձել է այս խմբի երկրների 15-րդ գագաթնաժողովի քննարկման առանցքային թեմաներից մեկը, որն այս օրերին տեղի է ունենում Հարավային Աֆրիկայի Յոհանեսբուրգ քաղաքում՝ ՀԱՀ-ի նախագահությամբ։

Share