Բաժին. Տնտեսական

MICROSOFT-Ը ԿՈՒՆԵՆԱ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԸ

Ծրագրային ապահովման ոլորտում առաջատար ամերիկյան Microsoft ընկերությունը շարունակում է ընդլայնել իր ակտիվ գործունեությունը ՏՏ ոլորտի բոլոր ուղղություններով: Այս անգամ ընկերությունը պատրաստվում է գնել Yammer ինտերնետային ծառայությունը, որն իրենից ներկայացնում է բիզնեսի համար նախատեսված սոցիալական ցանց: Գործարքի ընդհանուր արժեքը գնահատվում է 1,2 մլրդ ԱՄՆ դոլար:

Ամերիկյան աղբյուրների փոխանցմամբ՝  Yammer ինտերնետային ցանցը, որը ստեղծվել է 2008 թվականին, ունի շուրջ 200 հազար օգտատեր:

Microsoft ընկերությունը հիմնադրվել է 1975 թվականին և մասնագիտացված է ծրագրային ապահովության, անհատական  և սերվերային համակարգիչների համար ինտերնետային լուծումների մշակման և ծառայությունների մատուցման ոլորտում: Ընկերության արտադրանքը, և, մասնավորապես, Windows օպերացիոն համակարգը, վաճառվում է աշխարհի ավելի քան 80 երկրներում և թարգմանված է շուրջ 45 լեզուներով:

Share