Բաժին. Տնտեսական

MCDONALD'S-Ը ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԵԼ ՆՈՐ ՌԵԿՈՐԴ

Արագ սննդի սպասարկման ոլորտում առաջատար McDonald’s Corp. ռեստորանային ցանցը մտադիր է նոր ռեկորդ սահմանել՝ Լոնդոնում կայանալիք XXX ամառային Օլիմպիական խաղերի շրջանակներում: Այս նպատակով ընկերությունը նախատեսում է կառուցել 1.5 հազար տեղ ունեցող նոր սպասարկման կենտրոն: Այս մասին հաղորդում է Assosiated Press գործակալությունը:

Նախատեսվում է, որ նորաբաց «օլիմպիական» ռեստորանի այցելուների թիվը օրական կկազմի 14 հազար մարդ:

Նշենք, որ McDonald’s Corp.-ը հիմնադրվել է 1955 թվականին և այժմ իր գործունեությունն է ծավալում աշխարհի 100 երկրում:

Share