Բաժին. Տնտեսական

SAMSUNG-Ը ՄԵԾ ՀՈՒՅՍԵՐ Է ԿԱՊՈՒՄ GALAXY S III ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐԻ ՀԵՏ

Բջջային հեռախոսների արտադրության ոլորտում համաշխարհային առաջատար Samsung Electronics Co. Ltd.-ի ընկերությունը նախատեսում է մինչև ընթացիկ տարվա հուլիս ամսվա վերջ Samsung Galaxy S III սմարթֆոնների վաճառքի ծավալները հասցնել 10 մլն-ի՝ այդ կերպ սահմանելով Galaxy դասի նոր սմարթֆոնների իրացման հերթական ռեկորդը:

Samsung Galaxy S III-ը, որը վաճառքի է հանվել ընթացիկ տարվա մայիսի 29-ից, հանդիսանում է Apple ընկերության iPhone սմարթֆոնների գլխավոր մրցակիցը:

Նշենք, որ Galaxy S II սմարթֆոնները 10 մլն-ի սահմանագիծը հատել էին վաճառքի մեկնարկից 6 ամիս անց:

2012 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Samsung-ը ճանաչվել է բջջային հեռախոսների համաշխարհային շուկայի առաջատար ընկերությունը, որի մասնաբաժինը շուկայում կազմել է 25%: Հաշվետու եռամսյակում ընկերությունը շուկայում իրացրել է 93,5 մլն բջջային հեռախոս, որից 44,5 մլն-ը՝ սմարթֆոն:

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Apple-ը վաճառել է 35,1 մլն iPhone:

Share