Տնտեսական

Բրազիլիայի նախագահ. BRICS-ի ՀՆԱ-ն նոր երկրների ընդունումից հետո կկազմի համաշխարհային ՀՆԱ-ի 37%-ը

BRICS-ի ընդհանուր ՀՆԱ-ն ասոցիացիային նոր անդամների ընդունումից հետո կկազմի աշխարհի 37%-ը։ Այս մասին Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան հայտարարել է BRICS-ի 15-րդ գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում։

«Այժմ BRICS-ի ՀՆԱ-ն կաճի մինչև համաշխարհային ՀՆԱ-ի 37%-ը գնողունակության համարժեքությամբ, իսկ աշխարհի բնակչության 46%-ը կբնակվի հենց ասոցիացիայի անդամ երկրներում»,- ասել է նա։

Ավելի վաղ նույն միջոցառմանը ՀԱՀ նախագահ Սիրիլ Ռամապոզան հայտարարել էր, որ Արգենտինան, Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան և Եթովպիան կմիանան BRICS-ին 2024 թվականի հունվարի 1-ից։

Share