Տնտեսական

Լեհաստանում հացը մեկ տարվա ընթացքում թանկացել է գրեթե 25%-ով

Հացն ու ալյուրն այս տարվա հուլիսին Լեհաստանում թանկացել են 24.8%-ով՝ 2022-ի նույն ամսվա համեմատ։ Այս մասին հայտնում է Rzeczpospolita թերթը։

«Հացամթերքը կրկին թանկացել է»,- գրում է թերթը։- «Ցավոք, առաջիկա ամիսներին նոր թանկացումների միտում կա»։

Ըստ թերթի՝ հացը հինգ կատեգորիաների ամենաարագ գնաճ գրանցող ապրանքներից է: Ցանկում են նաև բանջարեղենը, կենցաղային քիմիկատները, մանկական ապրանքները և հրուշակեղենը:

Հացաբուլկեղենի գնի բարձրացումը Լեհաստանում տեղի է ունենում չնայած այն հանգամանքին, որ ապրիլի 1-ին կառավարությունը հացաբուլկեղենի արտադրության համար գազի ֆիքսված գին է սահմանել: Ներկայումս Լեհաստանում մեկ կգ կշռող հացի միջին գինը 4.8 զլոտ է (մոտ 1.2 դոլար)։

Share