Տնտեսական

Ղազախստանի Ազգային բանկը իջեցրել է հիմնական տոկոսադրույքը մինչև 16.5%

Ղազախստանի Ազգային բանկը որոշել է նվազեցնել հիմնական տոկոսադրույքը 16.75%-ից մինչև 16.5%։ Այս մասին հայտնում է կարգավորողի մամուլի ծառայությունը։

«Ղազախստանի Հանրապետության Ազգային բանկի դրամավարկային քաղաքականության կոմիտեն որոշել է նվազեցնել հիմնական տոկոսադրույքը մինչև տարեկան 16.5%՝ 1 տոկոսային կետ միջանցքով: Որոշումն ընդունվել է Ազգային բանկի նորացված կանխատեսումների հիման վրա` տվյալների վերլուծություն և գնաճային ռիսկերի հաշվեկշռի գնահատմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հուլիսի 5-ին Ղազախստանի Ազգային բանկը որոշել է հիմնական տոկոսադրույքը պահպանել տարեկան 16.75% մակարդակում։

«Արտաքին միջավայրի կողմից գնաճային ճնշումը շարունակում է աստիճանաբար թուլանալ: Երկրների մեծ մասում գնաճը դանդաղում է գների կայունությունն ապահովելու կենտրոնական բանկերի քաղաքականության հետևանքով, բայց մնում է կայուն, ինչը հանգեցնում է տոկոսադրույքների իջեցման ժամկետների փոփոխության»,- պարզաբանել են մամուլի ծառայությունից։

Share