Բաժին. Տնտեսական

ԲՐԱԶԻԼԱՑԻՆԵՐԸ ՉԵՆ ՄԱՐՈՒՄ ԻՐԵՆՑ ՊԱՐՏՔԵՐԸ

Այսօր Բրազիլիայում առաջնային խնդիր է դարձել պարտքերի «անվերադարձելիությունը»: Երկրում ժամկետանց սպառողական վարկերի ցուցանիշը հասել է վերջին շուրջ 30 ամիսների կտրվածքով իր առավելագույն մակարդակին:

2012 թվականի մայիս ամսվա արդյունքներով ժամկետանց է դասակարգվել բրազիլացիներին տրամադրված սպառողական վարկերի շուրջ 8%-ը: Ապրիլին ցուցանիշը չէր գերազանցել 7.8%-ը:

Փորձագետները գտնում են, որ ստեղծված իրավիճակը կխոչընդոտի երկրի տնտեսական վերականգնման գործընթացին:

Նշենք, որ մայիսին, նախորդ ամսվա համեմատությամբ, Բրազիլիայում վարկավորման համախառն ծավալն աճել է 1,7%-ով:

2011 թվականին Բրազիլիայի ՀՆԱ-ն աճել է 2,7%-ով: Սպասվում է, որ ընթացիկ տարում Բրազիլիայում տնտեսական աճը կկազմի 2,18%:

Share