Բաժին. Տնտեսական

NEWS CORP.-Ը ԿԲԱԺԱՆՎԻ ԵՐԿՈՒ ՄԱՍԻ

Wall Street Journal-ը հաղորդում է, որ News Corp. մեդիահոլդինգը կարող է բաժանվել 2 մասի: Սպասվում է, որ մի մասում կառանձնանան ընկերության հրատարակչական ակտիվները, մյուս մասում՝ հեռուսատեսային ու կինոարտադրության ակտիվները:

Նշենք  News Corp.-ի առավել հայտնի ակտիվներն են Wall Street Journal և Times of London թերթերը, HarperCollings հրատարակչությունը, ինչպես նաև 20th Century Fox կինոստուդիան, Fox հեռուստաընկերությունն ու Fox News Network լրատվական հեռուստաալիքը:

Որոշ աղբյուրների փոխանցմամբ՝ News Corp.-ի ակտիվների բաժանման մասին խոսակցություններն ընթանում են արդեն երկար ժամանակ, սակայն ներկայումս արդեն նկատվում է առավել կոնկրետ մտադրություն:

Share