Բաժին. Տնտեսական

ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԹԱՆԿ ՔԱՂԱՔԸ ՀՈՆԿՈՆԳՆ Է

Mercer Human Resource վերլուծական ընկերությունների խումբը հրապարակել է զբոսաշրջիկների համար ամենաթանկ քաղաքների վարկանիշային աղյուսակը: Վերջինիս կազմման ընթացքում հաշվի են առնվել աշխարհի տարբեր քաղաքներում հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ գումարի չափը, ինչպես նաև մեկ բաժակ սուրճի, մեկ լիտր բենզինի արժեքը և այլն:

Ըստ վարկանիշային աղյուսակի՝ ամենաթանկ քաղաքը Հոնկոնգն է, որտեղ երկու սենյականոց հյուրանոցային լյուքս սենյակ վարձելու համար անհրաժեշտ է ամսական 7 հազար ԱՄՆ դոլար: Հոնկոնգում մեկ բաժակ սուրճի միջին արժեքը կազմում է 6,38 ԱՄՆ դոլար, իսկ մեկ լիտր բենզինը՝ 1,77 ԱՄՆ դոլար:

Վարկանիշային աղյուսակում ներառվել են նաև Տոկիոն, Լուանդան, Օսական, Մոսկվան, Ժնևը, Ցյուրիխը, Սինգապուրը, և Նջամենան:

Share