Տնտեսական

Տարեսկզբից Իրանն արտահանել է մինչև 19.3 միլիարդ դոլարի ապրանք

2023-ի առաջին հինգ ամիսներին Իրանն արտահանել է 55.9 միլիոն տոննա ապրանք ՝ 19.3 միլիարդ դոլարի չափով։

Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ՝ այս  մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայությունը ։

Ըստ աղբյուրի՝ Իրանը նույն ժամանակահատվածում ներմուծել է 14.4 միլիոն տոննա ապրանք ՝ 24.2 միլիարդ դոլարի չափով, ինչը կշռային արտահայտությամբ աճել է 2.17%-ով, իսկ արժեքային արտահայտությամբ ՝ 7.49%-ով ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Իրանի ոչ նավթային ապրանքների արտահանումը, բացառությամբ մազութի և կերոսինի, արժեքային արտահայտությամբ նվազել է 8.55%-ով և քաշային արտահայտությամբ ավելացել 26.56%-ով:

Մաքսային ծառայության զեկույցում նշվում է, որ արտահանման եկամուտների կրճատման հիմնական պատճառը համաշխարհային մակարդակով նավթաքիմիական ապրանքների գների նվազումն է:

Ըստ զեկույցի՝ Չինաստանը, Իրաքը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Թուրքիան և Հնդկաստանը ընդգրկվել են իրանական արտահանման խոշորագույն ուղղությունների հնգյակում, համապատասխանաբար, նրանց բաժին է ընկել քաշի 75.13%-ը և արտահանման ընդհանուր արժեքի 74.77%-ը:

ԱՄԷ-ն, Չինաստանը, Թուրքիան, Գերմանիան և Հնդկաստանը մտել են ներմուծման խոշորագույն երկրների հնգյակում, համապատասխանաբար, նրանց բաժին է ընկել քաշի 62%-ը և իրանական ներմուծման ընդհանուր արժեքի 76.6%-ը:

Նույն ժամանակահատվածում Իրանի տարածքով տարանցումը նույնպես աճել է 5.4%-ով ՝ հասնելով 6,2 միլիոն տոննայի:

Share