Տնտեսական

Bloomberg. BRICS-ի ընդլայնումն ԱՄՆ-ի տնտեսական դիրքերի աստիճանական կորստի հետևանք է

BRICS-ին նոր երկրների միացումը խոսում է տիրող միջազգային կարգին այլընտրանք ստեղծելու ցանկության մասին, ինչը հնարավոր դարձավ համաշխարհային տնտեսության իր առաջատար դիրքերից ԱՄՆ-ի աստիճանական հեռանալու պատճառով։ Այս կարծիքին են Bloomberg-ի խմբագրությունում:

Գործակալության խմբագրական հոդվածում ասվում է, որ ԱՄՆ-ի առաջատար տնտեսական դիրքերի աստիճանական կորուստը կապված է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարած կուրսի հետ, որը շարունակել է պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենը։

Նշվում է, որ մի շարք հաստատություններ, այդ թվում՝ ԱՄՀ-ն, Համաշխարհային բանկը և ԱՀԿ-ն, դարձել են ավելի քիչ կառավարելի և չեն բավարարում BRICS-ի անդամների ցանկալի շահերը։

Իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին օգոստոսի 28-ին կայացած հեռախոսազրույցում նշել են, որ BRICS-ի ընդլայնումը, անկասկած, կնպաստի միջազգային գործերում ասոցիացիայի ազդեցության աճին:

Share