Բաժին. Տնտեսական

ՆՊԱՍՏՆԵՐԻ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԵԼ Է 116 ՄԼՐԴ ԴՐԱՄ

Ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջեից 116.1 մլրդ դրամ ուղղվել է սոցիալական նպաստների և կենսաթոշակների վճարմանը: Ինչպես նշվում է ՀՀ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ` այս ծախսերի մասով արձանագրվել է առաջին կիսամյակի ծրագրի 77.5% կատարողական: 

Ըստ հրապարակված տվյալների` նշված գումարից 81.4 մլրդ դրամ են կազմել կենսաթոշակները, 32.1 մլրդ դրամ` նպաստները, 2.6 մլրդ դրամ տրամադրվել է սոցիալական ապահովության միջոցառումների իրականացման նպատակով աշխատողներին առաջարկվող սոցիալական փաթեթի ծառայությունների շրջանակներում, որից 2.2 մլրդ դրամն օգտագործվել է բժշկական ապահովագրության նպատակով: 

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նպաստների և կենսաթոշակների ծախսերն ավելացել են 9.4%-ով կամ 10 մլրդ դրամով: 

Share