Բաժին. Տնտեսական

ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱԿԱԻՐԱՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

Սպիտակ տունը ողջունել է իրանական նավթի առևտրի նկատմամբ էմբարգոյի կիրառման վերաբերյալ Եվրամիության որոշումը, որն ուժի մեջ է մտել 2012 թվականի հուլիսի 1-ից: ԱՄՆ կառավարությունը համոզված է, որ միասնական ուժերով հնարավոր է պայքարել Թեհրանի ատոմային ծրագրի դեմ:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մայիսի 21-ին ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը միաձայն ընդունել էր Իրանի նկատմամբ նոր տնտեսական սահմանափակումների կիրառման փաթեթի օրինագիծը: Դրանով նախատեսվում է ընդլայնել ընթացիկ տարվա հունվարին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից ներդրված սահմանափակումների շրջանակները: Մասնավորապես, եթե մինչ այս միջազգային կազմակերպություններին, որոնք համագործակցում էին Իրանի կենտրոնական բանկի հետ, արգելվում էր համագործակցել ամերիկյան ֆինանսական կառույցների հետ, ապա այժմ արդեն, ըստ հաստատված օրինագծի, համանման սահամանփակումներ են տարածվում նաև Իրանի պետական երկու ընկերությունների՝ National Iranian Oil-ի և National Iranian Tanker-ի վրա:

Share